Այս ընտրությունները բավականին մեծ նշանակություն ունեն, քանի որ արդեն մյուս տարի՝ նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանը և վարչապետն էապես ավելի մեծ լիազորություններ են ստանալու, քան նախագահը։
Թուրքիայում բացվել է կառավարող Արդարության և զարգացման կուսակցության համագումարը։ Պատվիրակները պետք է ընտրեն կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև նախանշեն 10 տարի իշխող այս ուժի հետագա անելիքներն ու քաղաքական կուրսը։
Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև, հրդեհը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին առևտրային կենտրոններից մեկի մի մասը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ֆարմատեք» ընկերություն՝ դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող այս ընկերության զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով:
ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց կենտրոնների հզորացումը Հայաստանում` ձեռներեցության զարգացման և աջակցության ցուցաբերման շնորհիվ» ծրագրի և Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության աջակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում այսօր անցկացվեց հանրապետության 10 մարզերի կին ֆերմերների արտադրած գյուղմթերքների ցուցահանդես - վաճառք:
Վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող Սան Պաուլոյում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում շարունակում է գերազանց հանդես գալ իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, ում հերթական զոհը դարձավ իսպանացի Վալեխո Պոնսը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...